Կուբայի նախագահը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է Կուբայի եւ ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը
![Կուբայի նախագահը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է Կուբայի եւ ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը](https://freenews.am/uploads/images/image_750x_61bd946c2c6cf.jpg)
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը քննարկել են հանրապետության եւ ինտեգրացիոն միավորման այլ անդամների միջեւ հարաբերությունների վիճակը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Միգել Դիաս Կանելը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւի հետ։ Նրանք նշել են համագործակցության II համատեղ նիստի արդյունքները, ինչպես նաեւ բարեկամության ավանդական պատմական կապերը, որոնք մեզ միավորում են [Եվրասիական տնտեսական] միության անդամ երկրների հետ», - գրել է դիվանագետը Twitter-ում։
Երկուշաբթի Կուբայի կառավարությունը եւ ԵՏՀ-ի ներկայացուցիչները ստորագրել են 2021-2025 թվականների համատեղ միջոցառումների ծրագիր, որը նվիրված է առեւտրատնտեսական եւ ֆինանսաբանկային, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, կենսատեխնոլոգիայի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը:
ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, իսկ Մոլդովան, Ուզբեկստանը եւ Կուբան դիտորդի կարգավիճակ ունեն։
Կարծիքներ