ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը

ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջին:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առողջապահության նախարարությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության մասնակիցները կիսվեցին իրենց պետություններում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումների, կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումների, սահմանը հատման կանոնների և պետությունների միջև պատվաստման վկայականների փոխադարձ ճանաչման փորձի մասին տեղեկատվությամբ:

Նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծել են պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման շահագրգռվածությունը՝ միաժամանակ նշելով տվյալ հարցի առավել մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում