Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։ Ինչպես փոխանցում է, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով»։
Մինչ այս Հրաչյա Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը:
Կարծիքներ