Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 դեղաչափով:
Գրիգորյանն այս մասին ասաց լրագրողների հարցերին ի պատասխան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո, որը վարակվել է կորոնավիրուսով, Գրիգորյանը թեստ հանձնե՞լ է:
Փոխվարչապետը հայտնեց՝ ինքը թեստ հանձնել է, արդյունքը բացասական է:
«Ես հիվանդացել եմ, լավացել եմ, պատվաստվել եմ, կրկին եմ պատվաստվել»,-ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ երրո՞րդ դեղաչափով, Գրիգորյանը պատասխանեց՝ չորրորդ: Ընդ որում, Գրիգորյանը առաջին պատվաստումը (երկու դեղաչափ-հեղ.) ստացել է մի պատվաստանյութով, երկրորդը՝ այլ պատվաստանյութով:
Կարծիքներ