ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է. ՀԲՖ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ օգոստոսի 3-ին նախատեսված ՀԲՖ նախագահի ընտրությունը կկայանա։
«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մեկից ավելի գրանցված թեկնածու: Թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 29-ին (ներառյալ այդ օրը), իսկ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 3-ին: ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է և թափանցիկ: Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին»,-ասված է ՀԲՖ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները:
Կարծիքներ