Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոփոխվել
Դեեպի ճապոնական Հոնսյու կղզի արևելյան ափեր է շարժվում «Նեպարտակ» թայֆունը, որի պատճառով մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ մեկնարկել են Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, հորդառատ անձրևներ են սպասվում հաջորդ շաբաթ:
Հաղորդվում է, որ հուլիսի 27-28-ը Տոկիոյում կարող 100-150 մմ տեղումներ գրանցվել, իսկ ծովային ալիքների բարձրությունը նշված հատվածներում հասնելու է 6-8 մետրի:
Ներկա պահին թայֆունը Օգասավարայի կղզիների շրջանում է՝ Տոկիոյից դեպի հարավ, քամու ուժգնացումը ժամում հասնում է 20 մ/վ-ի:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտնել էր, որ եղանակային նման փոփոխությունների դեպքում մրցաշարերի անցկացման հերթականությունն ու ժամանակացույցը կարող են փոփոխվել:
Կարծիքներ