Բելգիայում առատ տեղումներ են և ջրհեղեղ
Բելգիայում մի քանի բնակավայրերում, առատ տեղումների հետևանքով, ջրհեղեղ է։ Հատկապես տուժել է Դինան քաղաքը։
Ջրհեղեղը դեպի քաղաքներ է քշել տասնյակ ավտոմեքենաներ, ճանապարհային նշաններ ու արգելափակոցներ:
Քաղաքի տարբեր թաղամասերում ջրի մակարդակը հասնում է մինչև 30 սմ-ի, տուժածներ չկան:
Վերջին 100 տարվա մեջ ամենաառատ տեղումների պատճառով Բելգիայում մի շարք գետեր և դրանց վտակներ դուրս են եկել հունից:
Կարծիքներ