Ռուսաստանի բուհերում սեպտեմբերի 1-ից պաշտպանիչ դիմակների կրելը պարտադիր կլինի
ՌԴ֊ում նոր ուսումնական տարում համալսարաններում դիմակներ կրելը կդառնա պարտադիր պահանջ։ Բացառություն կարող է լինել միայն նրանց համար, ում մոտ կհաստատվի կորոնավիրուսին հակամարմինների առկայություն, հայտարարել է ՌԴ ԿԳՆ-ն։ «Դա թույլ կտա կազմակերպել ուսումնական գործընթացը՝ պահպանելով նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման կանոնները», - ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, համալսարանները պետք է դիմակներ տրամադրեն ուսանողների և դասախոսների համար: Եթե մարդկանց մոտ հայտնաբերվեն հակամարմիններ, նրանք կկարողանան դասերի հաճախել առանց դիմակների: Դրա համար հարկավոր է վկայագիր ներկայացնել: Դասախոսության ժամանակ դասախոսները կկարողանան հեռացնել դիմակը: Բացի այդ, համալսարանների բոլոր ուսումնական շենքերը պետք է ապահովված լինեն ջերմաչափության համակարգով` վարակի ռիսկը նվազեցնելու համար: Օտար երկրներից ժամանող ուսանողները ստիպված կլինեն պահպանել երկշաբաթյա կարանտին և վիրուսային թեստ անցնել ժամանումից հետո 10-12-րդ օրը։ Միայն դրանից հետո նրանց կթույլատրվի մասնակցել դասերին:
Կարծիքներ