Խոզնավար գյուղի տներից մեկն այրվել է

Խոզնավար գյուղի տներից մեկն այրվել է

Հունվարի 21-ին` ժամը 13:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղում այրվում է տուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (160 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել` 20:43-ին։ Այրվել է տան 120 քմ հատվածը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում