Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել

Ադրբեջանի կառավարությունը հրաժարական է տվել

Ադրբեջանի նախարարների կաբինետը հրաժարական է տվել` Ադրբեջանի Սահմանադրության համաձայն:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այդ երկրի սահմանադրության համաձայն, նախարարների կաբինետը հրաժարական է տալիս նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից:

Ավելի վա հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի էր ունեցել  Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը:

Փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանը հաստատել էր նախագահական ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիեւը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը կամ 4 միլիոն 567 հազար 458 ձայնը։

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 4,9 մլն ընտրող կամ 76,43 տոկոս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում