ՀՀ կառավարությունն «Արցախփոստ»-ին համակարգչային տեխնիկա է նվիրաբերում

ՀՀ կառավարությունն «Արցախփոստ»-ին համակարգչային տեխնիկա է նվիրաբերում

ՀՀ կառավարությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան հետ վերցրեց և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ մասնավորապես «Արցախփոստ» ՓԲ ընկերությանը՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ենթակառուցվածքներին հասցված խոշոր վնասների պատճառով, ներառյալ գույքային վնասները, ԱՀ պետական մարմինների բնականոն աշխատանքը վերականգնելը (ներառյալ բնակչության սոցիալական պաշտպանության և աջակցության էլեկտրոնային կառավարումը) հրատապ և խիստ կարևոր խնդիր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում