Եթե կարծում եք սահմանային գյուղեր հասնելով կխաղաք մարդկանց հույզերի հետ, կմանիպուլացնեք՝ չարաչար սխալվում եք․ Ղազարյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ այսօր գնացել էր Գեղարքունիք։
Անդրադառնալով այս այցին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Շարունակական ինքնախաբեության թիրախ դարձածների հերթական կայանը Վարդենիսն էր։
Եթե կարծում եք, թե հասնելով սահմանային գյուղեր, հնարավորություն կունենաք խաղալ մարդկանց հույզերի ու զգացմունքների հետ, կմանիպուլացնեք նրանց, ապա չարաչար սխալվում եք։
Հ.Գ. Ձեզ դիմավորած 20-30՝ հիմնականում դաշնակցականներից կազմված խումբն էլ դրա վառ ապացույցն էր»:
Կարծիքներ