Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում առկա ռազմական օբյեկտներին ուղղված իսրայելական մի քանի հրթիռ են չեզոքացրել. SANA

Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում առկա ռազմական օբյեկտներին ուղղված իսրայելական մի քանի հրթիռ են չեզոքացրել. SANA

Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են վարել երկրի հարավային շրջաններում նկատված օդային թիրախների ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է SANA գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «ագրեսիվ հարձակումը» իրականացրել է Իսրայելը, և հրթիռային հարվածները հասցվում են սիրիական ռազմական օբյեկտներին ու դիրքերին՝ մայրաքաղաք Դամասկոսից ընկած շրջաններում:

Հաղորդվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը իսրայելական մի քանի հրթիռ են վնասազերծել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում