Բայդենը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումները

Բայդենը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դաշնային գերատեսչությունների բոլոր աշխատակիցները, այդ թվում կապալառուները, պարտավոր են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամենշաբաթյա թեստավորումն այլևս չի կարող փոխարինել պետծառայողների համար նախատեսված պատվաստմանը։
Դրանից բացի, Աշխատանքի հարցերով նախարարությանը հանձնարարվել է պարտավորեցնել բոլոր ընկերություններին, որեղ աշխատում է 100 և ավելի մարդ, ապահովել աշխատողների պատվաստումը։ Ի տարբերություն պետծառայողների՝ նրանց պատվաստումը կարող է փոխարինվել ամենշաբաթյա թեստավորմամբ։ Պահանջների չկատարման դեպքում ընկերություններին հազարավոր դոլարների տուգանք է սպառնում։

Բայդենը հայտարարել է, որ պատվաստված քաղաքացիների համբերությունը սպառվում է 80 մլն մարդու պատճառով, ովքեր չեն պատվաստվել և նպաստում են վիրուսի տարածմանը։

«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը սպառվում է, և պատվաստումից ձեր հրաժարվելը մեզ բոլորիս թանկ է արժենում»,-ասել է Բայդենը։

ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 41 մլն մարդ, ավելի քան 671 հազարը՝ մահացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում