ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս
Արգենտինա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:
Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:
Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս:
Կայացել է նաև «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդես:
Կարծիքներ