Փսակի. ԱՄՆ-ը շարունակում է սերտ երկխոսությունը Հնդկաստանի հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ

ԱՄՆ-ը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հնդկաստանի հետ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների կիրառման հարցում։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ լինել Հնդկաստանի հետ՝ համաշխարհային հանրությանը ռուսական ագրեսիայի դեմ մոբիլիզացնելու մեր ջանքերի համար, ինչը նշանակում է սահմանված պատժամիջոցների իրականացում և կատարում», - ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Դյուլիպ Սինգհը մի քանի շաբաթ առաջ այցելել է Հնդկաստան։
Կարծիքներ