Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Ինչպես հայտնել ենք, Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ստորագրել է կանոնադրությունը՝ այսպիսով միանալով Թրամփի հիմնած «Խաղաղության խորհրդին»:
Արարողությունը ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, որն էլ հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների:
Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է Ուկրաինան, ընդլայնելու հնարավորությունը:
Թրամփը ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։


Կարծիքներ