Նավալնիի կնոջն ազատ են արձակել ձերբակալությունից հետո
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը՝ Յույիային, բաց են թողել «Սոկոլ» մոսկովյան ոստիկանության բաժանմունքից:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», վերջինս նստել է մեքենան և հեռացել: Դեռևս հայտնի չէ, թե նրա ձերբակալության առնչությամբ արձանագրություն կազմվել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ նրան այսօր ավելի վաղ ձերբակալել էին ՌԴ մայրաքաղաքում անցկացվող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ, որի մասնակիցները հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու Նավալնիին: Վերջինիս ձերբակալել էին հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա ժամանելուն պես:
Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում Նավալնի աջակիցները ակցիաներ են իրականացնում, դրանց մասնակցում են նաև անչափահասներ:
Հաղորդվում է, որ ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել, որից ամենաշատը (513)՝ Մոսկվայում: Նրանց թվում են 15 անչափահասներ:
Կարծիքներ