Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների թվայնացման և էլեկտրոնային ծրագրերի փաթեթի ստեղծման աշխատանքները
ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարուղարության երկրի համակարգող՝ տիկին Օլեսյա Նեխորոշկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ հայկական գրասենյակի ներկայացուցիչները և ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետները:
Քննարկվել են ԱՃԹՆ-ի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների թվայնացման և էլեկտրոնային ծրագրերի փաթեթի ստեղծման առաջիկա աշխատանքները:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը մի շարք կարևոր պահանջների բավարարման գործում և Հայաստանի Հանրապետությունում ներդրված ընթացակարգերը ԱՃԹՆ անդամ այլ երկրների համար ներկայացվում են որպես օրինակելի փորձ:
Կարծիքներ