2021-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս

2021-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականին իրականացրել է 17 ծրագիր: Դրանց շրջանակում սկզբնապես նախատեսված է եղել 127 միջոցառում: Այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Փաստացի իրականացված միջոցառումների քանակը կազմում է 123: Տարեկան պլանը սկզբնապես 503 միլիարդ 670.6 միլիոն դրամ էր, այնուհետև տարվա ճշտված պլանով այդ ֆինանսավորումն ավելացել ու կազմել է 627 միլիարդ 154.2 միլիոն: Փաստացի տարեկան ծախսը բոլոր նշված միջոցառումների գծով կազմել է 619 միլիարդ 774.1 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ կատարողականը ճշտված պլանի նկատմամբ 98.8 տոկոս է: 2020 թվականի նկատմամբ կատարված փաստացի ծախսերը գերազանցել են 71.5 միլիարդ դրամով կամ 113 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում