Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին։

«Շնորհավորում ենք Ալբանիայի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հիմնվելով մեր դրական քննարկումների և դինամիկայի վրա՝ մենք ակնկալում ենք խթանել և զարգացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոկում արված հրապարակման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում