ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. ամառային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։
1․ ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, տրոմբոն, տուբա, բաս կիթառ և փոքր թմբուկ երաժշտական գործիքների տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով․
ա) ս.թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
բ) ս.թ. հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
գ) ս.թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
դ) ս.թ. հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ։
2․ ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) ս.թ. հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում։
Կարծիքներ