Հայաստանի Մ-21 հավաքականն սկսել է մարզական հավաքը
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն սկսել է նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։
Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Արման Ղազարյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Արսեն Գալստյան - ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Սերոժ Թիթիզյան - «Արարատ»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան - «Կոբլենց» (Գերմանիա)
Լևոն Վարդանյան - ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում:
Կարծիքներ