ՔՏՀԱ տեսչական մարմինը Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջաններում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
Կարծիքներ