Պուտինը Հայաստանի և մի շարք երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարելիցի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին:
Այս մասին գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Շնորհավորանքներում Ռուսաստանի նախագահը հատուկ նշել է, որ այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում թիկունքի զինվորներին ու աշխատավորներին, որոնք անհամար զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիզմը:
«Այսօր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել ռազմական տարիների իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու եղբայրական բարեկամության ավանդույթները», – ասվում է ուղերձում:
Վլադիմիր Պուտինը մաղթել է նոր սերունդներին արժանի լինել իրենց հայրերի ու պապերի հիշատակին:
Կարծիքներ