Ղազախստանից ռազմական օդանավ է ժամանել Քաբուլ՝ ԱՄՆ 200 քաղաքացու տարհանելու համար

Ղազախստանից ռազմական օդանավ է ժամանել Քաբուլ՝ ԱՄՆ 200 քաղաքացու տարհանելու համար

Ղազախստանից հատուկ օդանավ է ժամանել Քաբուլ՝ 200 ամերիկացու, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների տարհանելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ ղազախստանյան ինքնաթիռը քիչ առաջ է վայրէջք կատարել Քաբուլի օդակայանում: Ներկա պահին այնտեղ են ժամանում արտասահմանցիները, որոնք ցանկություն են հայտնել հեռանալ Աֆղանստանից:

«Թալիբան» շայրահեղական շարժումն ավելի վաղ համաձայնել էր թույլ տալ 200 ամերիկացու և երրորդ երկրների այլ քաղաքացիների հեռանալ երկրից չարտերային չվերթներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում