Որոշ ուժեր այդ մարդկանց միջոցով իրենց թաթերն են գցել Գյումրիում՝ երրորդ երկրի շահերը սպասարկելով

Որոշ ուժեր այդ մարդկանց միջոցով իրենց թաթերն են գցել Գյումրիում՝ երրորդ երկրի շահերը սպասարկելով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել ենք Գյումրու համայնքապետի թեկնածուների բանավեճը, որի ժամանակ որոշ թեկնածուներ իշխանական թեկնածուի հետ իրավական բնույթի հարցերը փորձում էին քննարկել «տղայական» դաշտում։

«Դե ես նկատել եմ, որ Գյումրիում քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից որոշ թեկնածուներ լրիվ այլ բառամթերքով ու հոգեբանությամբ են առաջնորդվում, ինչ-որ գաղութից օրինակներ էին բերում, ինչ-որ տղայական մակարդակի, գողական ինչ-որ մակարդակի թեմաներից էին խոսում, ինչն ըստ էության անընդունելի ու զզվելի է, և ես վստահ եմ, որ անընդունելի և զզվելի է առաջին հերթին գյումրեցու համար։ Գյումրեցին այդ մարդկանց լավ ճանաչում է, և պետք է հստակ արձանագրենք, թե ինչ է տեղի ունենում Գյումրիում, ՀՀ-ում գլոբալ քաղաքական համատեքստում»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կան չակերտավոր ընդդիմադիր ուժեր, որովհետև քաղաքական իմաստով դրանք բնավ ընդդիմադիր չեն, մարդիկ են, խմբեր են, որոնք արտաքին ազդեցությունների տակ փորձում են Հայաստանում խժդժություններ ստեղծել և ըստ էության զավթել իշխանությունը՝ 3-րդ երկրների շահերը սպասարկելու համար, և որտեղ հավանականություն, հնարավորություն են տեսնում իրենց արմատները, թաթերը գցելու՝ փորձում են անել։

«Հիմա ՏԻՄ ընտրություններն են, Փարաքարում էլ կան թեկնածուներ, Գյումրիում էլ կան թեկնածուներ, և հիմնականում Գյումրիում են հենց էն թեկնածուները, գրեթե բոլոր, որոնք ներկայացված են իմ ասած էս ուժերի կողմից։ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան՝ հայտնի Վարդանիկ, Մարտուն Գրիգորյան՝ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը, Սերժի պատգամավորը, որը փորձում է իրեն ներկայացնել Սերժից հեռու, չնայած իր ցուցակում ընդգրկված են Հանրապետական կուսակցության Գյումրու շրջխորհրդի անդամները, Ռուբեն Մխիթարյանը Միշիկի ընկերն ա, Վարդան Ղուկասյանը Քոչարյանի մարդն ա։ Էս մարդիկ հավաքվել են և փորձում են թաթերը գցել և փորձել Գյումրիում ինչ-որ բան փոխել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում