Կացարանը, որտեղ տեղակայված են եղել զինծառայողները, ժամանակավոր էր

Կացարանը, որտեղ տեղակայված են եղել զինծառայողները, ժամանակավոր էր

«Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կացարանը, որտեղ տեղակայված էին եղել զինծառայողները, ժամանակավոր էր: Այն 2022 թվականի սեպտեմբերի հայտնի իրադարձություններից հետո տրամադրվել էր զինծառայողների ժամանակավոր կացության համար, մինչ կավարտվեր մոտակայքում ժամանակակից ստանդարտներով զորամասի կառուցումը:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներ ստացել:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը և քննչական կոմիտեի ղեկավարը հայտնեցին, որ օգտագործվել է ավտոբենզին. փորձ է արվել բենզինի 5 լիտրանոց տարայով վառել կացարանում տեղադրված վառարանը, ինչի հետևանքով էլ բռնկվել է հրդեհը:

Նշենք, որ մի շարք ռազմական պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում