Ահաբեկչություն Սոմալիում. զոհվել է առնվազն 6 մարդ

Ահաբեկչություն Սոմալիում. զոհվել է առնվազն 6 մարդ

Առնվազն 6 մարդ է զոհվել Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ գտնվող խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր աշխատակիցները պայթյունի վայրից 6 դի են հանել»,- ասել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության ղեկավարը:

Ահաբեկչի թիրախը ընտրողներին ընտրատեղամաս տանող ավտոբուսն է եղել։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ավտոբուսում ոչ ոք չի տուժել։ Զոհվել են մարդիկ, ովքեր պայթյունի պահին փողոցում են եղել մահապարտի կողքին:

Սոմալիում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ, որոնք բազմափուլ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում