Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մարզման ժամանակ ստացած ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։
«Ես կյանքում երբեք չեմ հանձնվել, բայց այսօր պետք է մտածեմ թիմի մասին: Ստիպված եմ հավաքականում տեղը թողնել մի խաղացողի, ով կարող է օգնել մեր թիմին լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Բենզեման «Ինստագրամ»-ի իր էջում։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ Կարիմ Բենզեմայի փոխարեն այլ խաղացող չի հրավիրի:
Բենզեման 1978 թվականից ի վեր «Ոսկե գնդակի» առաջին մրցանակակիրն է, ով չի մասնակցի Աշխարհի գավաթին:
Կարծիքներ