Թունիսի ափերի մոտ նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Xinhua-ն ՝ վկայակոչելով Shems FM ռադիոկայանը:
«Այսօր անվտանգության աշխատակիցները Նաբեուլի ափերի մոտ հայտնաբերել են ութ դի՝ ընդհանուր մահերի թիվը հասել է 20-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նավի վրա գտնվող մարդկանց մեծ մասը Սիրիայից էին։
Նավը խորտակվել է ուրբաթ օրը։ Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել Թունիսի հյուսիս-արևելյան ափերի մոտ՝ Նաբեուլ քաղաքի մոտ:
Մարդկանց որոնումները շարունակվում են.
Կարծիքներ