Սիրիայի արևելքում քրդական միավորումները հարձակման են ենթարկվել
Քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի դեմ արևելյան Դեյր Զոր նահանգում երեք հարձակում է իրականացվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում:
Սիրիական Հասեքե, Դեյր Զոր և Ռաքքա նահանգների մեծ մասը ներկայում ղեկավարվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի զինյալների կողմից, ում աջակցություն է հայտնում Միացյալ Նահանգները: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն այս շրջանում 9 ռազմական բազա է հիմնել: Պաշտոնական Դամասկոսը ԱՄՆ ներկայությունն անօրինական է համարում:
Կարծիքներ