Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել Սամարղանդում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սամարղանդում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ