Ճապոնիան հարգում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը

Ճապոնիան հարգում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը

Ճապոնիայի կառավարությունը հարգում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

«Ճապոնիայի կառավարությունը լիովին հասկանում և հարգում է Շվեդիայի դիրքորոշումը, որը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով անվտանգության վատթարացման ֆոնին, որոշել է վերանայել չեզոքության իր ավանդական քաղաքականությունը և դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է նա։ Միաժամանակ Մացունոն ձեռնպահ մնաց կանխատեսումներից, թե ինչպես Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ կազդի տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա, բայց ևս մեկ անգամ շեշտեց, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ազդում է ոչ միայն Եվրոպայի, այլև Ասիայի վրա։ «Մենք անընդունելի ենք համարում աշխարհի ցանկացած կետում ստատուս քվոն միակողմանի ուժով փոխելու ցանկացած փորձ»,- հավելել է նա։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ճապոնիան կշարունակի «խստորեն դատապարտել» Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և սերտորեն համագործակցելու է այն պետությունների հետ, որոնց հետ Տոկիոն կիսում է հիմնական արժեքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում