Ավստրիայում 88-ամյա տղամարդը մահացել է Pfizer պատվաստանյութն ստանալուց մեկ օր անց

Ավստրիայում 88-ամյա տղամարդը մահացել է Pfizer պատվաստանյութն ստանալուց մեկ օր անց

Ավստրիայի Հորն քաղաքի 88-ամյա բնակիչը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից մեկ օր անց: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, տարեց տղամարդը պատվաստվել է ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութով:

Աղբյուրի տվյալներով՝ տղամարդուն չորեքշաբթի ներարկել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Հաղորդվում է, որ առաջին բարդությունները տղամարդը զգացել է նույն օրը երեկոյան, իսկ հինգշաբթի նա մահացել է՝ չնայած բժիշկների ցուցաբերած օգնությանը:

Կապը պատվաստման և մահվան միջև դեռևս չի հաստատվել, նախատեսվում է դիահերձում կատարել:

Ավստրիայի Առողջապահության ոլորտի անվտանգության դաշնային գերատեսչությունը հայտնել է Pfizer/BioNtech և բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութերի ներարկումից հետո արձանագրված մահվան 43 դեպքի մասին, թեև կապը պատվաստման և մահվան միջև չի հաստատվել:

Ավստրիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 533 786 մարդ, որից 9231-ը մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում