Նուրմագոմեդովը կդառնա ամերիկացի մարտիկի մարզիչը
UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մարզելու է 36-ամյա ամերիկացի մարտիկ Լյուկ Ռոքհոլդին: Այս մասին Ռոքհոլդը պատմել է TMZ պորտալին:
«Նա աշխատելու է որպես մարզիչ», – ասել է մարտիկը:«Խաբիբը ցանկանում է կարևոր դեր ունենալ իմ վերադարձի հարցում: Նա նպատակ ունի նվաճել «Տարվա մարզիչ» կոչումը և ցանկանում է մեծագույն մարդ դառնալ՝ գնալով իր հոր հետքերով»:
Ռոքհոլդն իր ակտիվում ունի 16 հաղթանակ և 5 պարտություն: Նա նվաճել է UFC միջին քաշային կարգի տիտղոսը 2015 թվականին։ 2019-ի հունիսին կայացած վերջին մենամարտում ամերիկացին երկրորդ ռաունդում նոկաուտով զիջեց լեհ Յան Բլախովիչին:
Կարծիքներ