Գյումրու համար 2 պոլիկլինիկան ժամանակակից թվային շարժական ռենտգեն սարք ունի
Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան նոր, ժամանակակից թվային շարժական ռենտգեն սարք ունի:
Հաշվի առնելով մարզային բուժհաստատությունների առանցքային կարևորությունը՝ առողջապահության նախարարության մշտական ուշադրության ներքո է բուժհիմնարկների հիմնանորոգման և վերազինման հարցը:
Նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայում, ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, խոսել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել հարցերին:
Շնորհիվ նոր սարքավորման` վերջին շրջանում պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ քաղաքացիների դիմելիությունն ակտիվացել է:
Նշենք, որ սարքի արժողությունը շուրջ 13 մլն դրամ է:
Կարծիքներ