ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է, որ Մեսսին տեղափոխվում է փարիզյան ակումբ
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի հետ բանակցություններն ավարտվել են:
«Բանակցությունները պաշտոնապես ավարտվել են, այդ մասին կհայտարարվի ավելի ուշ», – Twitter-ում գրել է Ալ Թանին՝ տեղադրելով ՊՍԺ-ի մարզաշապիկով Մեսսիի լուսանկարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: «Բարսելոնան» երկու օր առաջ հայտարարել էր, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Կարծիքներ