Իսրայելում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1000 դեպք է հաստատվել. РИА Новости
Իսրայելում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 1026-ով՝ հինգշաբթի երեկոյան հասնելով 27 047: Եվս 2 անձ մահացել է, այսպիսով՝ ընդհանուր առմամբ զոհերի թիվը 324 է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ Իսրայելում կորոնավիրուսով վարակված է 9176 մարդ, 65-ը ծանր վիճակում են, նրանցից 25-ը թոքերի արհեստական շնչառության սարքերի կարիք ունեն: Հաղորդվում է, որ 17 547 մարդ ապաքինվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կորոնավիրուսի նոր բռնկումներից հետո ծրագրում է վերականգնել մի շարք սահմանափակումներ
Կարծիքներ