8 երկրների քաղաքացիների համար սահմանվել են Վրաստանի սահմանը հատելու որոշակի կանոններ
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ 8 երկրների քաղաքացիների համար սահմանվում են Վրաստանի սահմանը հատելու որոշակի կանոններ։
Ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում ստորև նշված երկրներում է գտնվել, Վրաստան մուտք գործելիս ենթակա է 14-օրյա մեկուսացման կարանտինային տարածքում։
Դրանք հետևյալ երկրներն են.
- Հարավային Աֆրիկա
- Բոտսվանա
- Զիմբաբվե
- Նամիբիա
- Լեսոտո
- Սվազիլենդ
- Մոզամբիկ
- Մալավի
14-օրյա մեկուսացումից հետո անհատները կանցնեն PCR հետազոտություն։
Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը կհոգա պետությունը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին։
Այս որոշումն ընդունվել է համակարգող խորհրդի կողմից՝ վերոնշյալ երկրներում Oմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով, և այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 28-ից։
Կարծիքներ