Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:

Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: