ՆԱՏՕ-ն սկսել է զորքերի կազմակերպված դուրսբերումն Աֆղանստանից

ՆԱՏՕ-ն սկսել է զորքերի կազմակերպված դուրսբերումն Աֆղանստանից

ՆԱՏՕ-ն հինգշաբթի սկսել է իր զորքերի կազմակերպված և համակարգված դուրսբերումն Աֆղանստանից, որտեղ նրանք մասնակցում էին «Վճռական աջակցություն» գործողություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի աղբյուրին:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների դուրսբերումը մեկնարկել է, այն անցկացվում է կազմակերպված և համակարգված ռեժիմով: Դաշինքն առաջնահերթ նշանակություն է տալիս մեր զինվորների և սպաների լիակատար անվտանգության ապահովմանը զորքերի դուրսբերման գործընթացում, որի մասին որոշումը կայացվել է դաշինքի բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ապրիլի կեսերին որոշում են կայացրել մինչև մայիսի մեկը սկսել «Վճռական աջակցություն» գործողություններին մասնակցող զորքերի դուրսբերումը:

Ներկա պահին ՆԱՏՕ-ի զորակազմն Աֆղանստանում կազմում է ավելի քան 10 000 մարդ, դաշինքը մտադիր է ավարտել դրանց դուսբերումը սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Գործընթացը մեկնարկելու է մայիսին և կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում