Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով. ՍԴ-ն աշխատանքը կշարունակի վաղը

Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով. ՍԴ-ն աշխատանքը կշարունակի վաղը

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։

Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում