Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սոթքից դեպի Վերին Շորժա ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր:
Սանոսյանի խոսքով՝ վիրավորների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարզպետը հայտնել է նաև մեկ անհետ կորածի մասին։
Մարզպետը նշել է, որ գրեթե ամբողջ բնագծով կրակոցները շարունակվում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինված ուժերը բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին: Սանոսյանի խոսքով՝ հակառակորդը չի կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ: Անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ:
Կարծիքներ