ԵՄ-ն ծրագրում է առաջիկա օրերին ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմ
Եվրամիությունը ծրագրում է առաջիկա օրերին ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։
«Մոտ օրերս Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կուժեղացվեն»,- ասել է Բոնը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվել է ԵՄ գործընկերների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ։ Բոնի խոսքով՝ այդ միջոցները կազդեն, մասնավորապես, էներգետիկ ռեսուրսների վրա։
Կարծիքներ