Վարչապետը խոսեց Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

Վարչապետը խոսեց Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու շարժառիթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի դեպքում։  Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նախարարի պաշտոնը հայեցողական է և վարչապետը նախարարին ազատում կամ նշանակում է իր հայեցողությամբ։

«Նախարարի պաշտոնը հայեցողական է և սրանով շատ բան ասվում է։ Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն՝ առավել ևս պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները։ Հայեցողական բառը ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն՝ նախարար նշանակվում է տվյալ դեպքում մեր կառուցակարգերի համաձայն վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու շարժառիթին, ՀՀ վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տվել և ցույց  տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական ընդհանրության բովանդակությունը շատ կարևոր է։

«Այս առումով կարևոր եմ համարում, որ և Արտաքին գործերի նախարարի, և Պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվողները քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում