Bentley-ն իր Bentayga ամենագնացը վերածել է «լիմուզինի» (լուսանկարներ)

Bentley-ն իր Bentayga ամենագնացը վերածել է «լիմուզինի» (լուսանկարներ)

«Լյուքս» դասի մեքենաներ արտադրող բրիտանական Bentley  ընկերությունը մանրամանսեր է բացահայտել իր նորագույն՝ 4 տեղանի Bentayga ամենագնացի մասին, որն այժմ ավելի ընդարձակ տարածք է առաջարկում ուղևորներին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, երկու շաբաթ առաջ ընկերությունը ցուցադրել էր իր թարմացված Bentayga քրոսովերը, իսկ այս օրերին հանրությանը ներկայացնում է մոդելի նոր շքեղ տարբերակը:

Ինտերիերում արված փոփոխությունները չեն սահմանափակվում միայն դիզայնի վերանայմամբ. Bentley Bentayga-ն վերածվել է «լիմուզինի ամենագնացների շարքում»: Ձևափոխություններից հետո չորստեղանի մեքենան էլ ավելի ընդարձակ և հարմարավետ է դարձել:

Բացի այդ, սրահում տեղադրված 4 նստատեղերի միջև երկու հավելյալ USB լարի տեղ է հայտնվել, ինչպես նաև մանր-մունր իրեր պահելու համար հատուկ խցիկ: Առաջարկվում է նաև ցանկության դեպքում շամպայնի շշի համար նախատեսված սառնարան պատվիրել:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում