Դանիայում մեկնարկում են 12-15 տարեկանների պատվաստումները կորոնավիրուսի դեմ
Դանիայում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների հրավիրել 12-15 տարեկան պատանիներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի ռադիոյին:
Երկրի շրջանային իշխանություններն սկսել են էլեկտրոնային հրավերներ ուղարկել բնակիչներին: Ակնկալվում է, որ առաջին հրավերները կուղարկվեն հինգշաբթի: Ի դեպ, 15 տարեկաններն ինքնուրույն կարող են ստանալ էլեկտրոնային հրավերները, իսկ 12-14 տարեկանների դեպքում՝ նրանց ծնողները:
Ներկա պահին Դանիայում պատվաստումների ծրագրում ընդգրկված վերջին խումբը կազմում են վերոնշյալ տարիքային խմբի ներկայացուցիչները:
Եվրահանձնաժողովը մայիսի 31-ին ԵՄ անդամ երկրներին թույլատրել է 12-15 տարեկանների պատվաստման համար օգտագործել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած դեղամիջոցը:
Կարծիքներ