Պայքարելու ենք մինչև վերջ. Զիդան

Պայքարելու ենք մինչև վերջ. Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսել է սպասելիքները ՉԼ 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղից առաջ:

«Մենք չենք կարող մտածել, որ չենք կարող հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը: Պայքարելու ենք մինչև վերջ հաջորդ փուլ դուրս գալու համար: Հիմա թիմը մի քիչ կհանգստանա»,-  Զիդանի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան խաղը կկայանա օգոստոսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում