Աֆղանստանի բազմաթիվ բնակիչներ չեն կարողանում հասնել Քաբուլ
Աֆղանստանի բազմաթիվ բնակիչներ, որոնց ԱՄՆ-ը համաձայնել էր տարհանել երկրից, արմատական «Թալիբան» խմբավորման հարձակումների պայմաններում չեն կարողանում հասնել մայրաքաղաք Քաբուլ, որտեղից նրանց պետք է տարհաներ ամերիկյան կողմը։
Աղբյուրի տվյալներով՝ մի շարք աֆղանստանցիներ ամերիկյան իշխանություններին հայտնել են, որ չեն կարող Քաբուլ հասնել, քանի որ մայրաքաղաք տանող ճանապարհները թալիբներն են վերահսկում, շատերը ԱՄՆ-ում գործող բարեգործական կազմակերպությունների են դիմել ֆինանսական օգնության խնդրանքով, քանի որ ինքնուրույն Քաբուլ հասնելու ճանապարհածախսը չեն կարող հոգալ ինքնուրույն:
Ամերիկյան կողմն էլ, ըստ աղբյուրի կողմից ամերիկացի պաշտոնյայի մեջբերված հայտարարության, այլևս ռազմական ներկայություն չունեն Աֆղանստանում և չեն կարող ապահովել տարհանվող բնակիչների տեղափոխումը դեպի Քաբուլ:
Կարծիքներ